ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Լավ ա, լավ ա` էլի լավ ա...

Լավ ա, լավ ա` էլի լավ ա...
18.02.2025 | 20:51

Լավ ա, որ գոնե էս տխուր ու վհատ օրերին թեկուզ քիչ, բայց մեկ-մեկ էլ լավ բաներ են կատարվում։

Էսօր Վերնիսաժ դեռ չմտած` ինձ արաղ հյուրասիրեցին։

Ոգևորված արծաթ զարդերի մի սուփրա բացեցի ու մեջից էրկու-իրեք բան ծախեցի։

Օրն ավարտեցի լավ տրամադրությամբ։

Վերնիսաժից դուրս գալիս էլ մի հարգարժան ընկեր կանյակ հյուրասիրեց։

Սիրտս թունդ առավ հանց պոեզիա ու մի տողաչափ էլ ինքը երգեց.

- ԱՐԱՂՈՎ ԷԿԱՎ, ԿԱՆՅԱԿՈՎ ԳՆԱՑ` ՍԱՅԱԹ-ՆՈՎԵՆ...

Ջեբումս մի պտղունց ղսմաթ կար, ուրախ, զվարթ ինձ տուն կթողնեն, հլա դեռ մի էրկու տող էլ իրենք կթելադրեն...

Սրանից, նրանից բառ ու բան թռցնելով գրող եմ աշխատում...

Մնում ա` Սայաթ-Նովին հասնեմ...

18.02.25 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 4644

Մեկնաբանություններ